Biotrue® ONEday
Մատչելի ձևաչափեր՝ 8 մլ փաթեթավորման մեջ
Խոնավության պարունակությամբ միակ կոնտակտային ոսպնյակները՝ մեր աչքերի նման:*
Առանց սիլիկոնի ոսպնյակների շրջանում թթվածնի ամենաբարձր թափանցելիությունը**
Առավելագույն խոնավացում նույնիսկ 16 ժամ կրելուց հետո: 54
Biotrue® ONEday*՝ մեկօրյա կոնտակտային ոսպնյակներ՝ պատրաստված նորարար հիպերգել նյութից 53, որի խոնավության պարունակությունը համապատասխանում է մարդու աչքի եղջերաթաղանթի ջրի քանակին՝ 78%: 52
Եզակի տեխնոլոգիա53՝ ոսպնյակի նյութի մեջ սուրֆակտանտների ներառմամբ, որը կրկնօրինակում է արցունքաբեր թաղանթի գործողությունը և կանխում խոնավության կորուստը: Ոսպնյակի մակերեսի վրա ստեղծվում են սուրֆականտների բարձր կոնցենտրացիա և ակտիվություն, որոնք կազմում են ջրազրկման արգելք:
Biotrue® ONEday կոնտակտային ոսպնյակի նյութը պարունակում է նաև բաղադրիչներ, որոնք օգնում են պաշտպանել աչքը վնասակար ուլտրամանուշակագույն ճառագայթումից: 51
Մեկօրյա կոնտակտային ոսպնյակները չեն պահանջում ամենօրյա մաքրում, խնամք և պահպանում:
Հարմար են առաջին անգամ ոսպնյակներ կրողների և այն օգտվողների համար, ովքեր սովորական սիլիկոն-հիդրոգելային ոսպնյակներ կրելիս զգում են չորություն և անհանգստություն:
Երեք տարի անընդմեջ Biotrue® ONEday-ը Դուբայում նվաճել է Միջին Արևելքում ամենամեծ և ամենահեղինակավոր օպտիկական ցուցահանդեսի Vision-X Arabia-ի «Տեսողության շտկման համար ամենահայտնի կոնտակտային ոսպնյակ» կատեգորիայում Vision Plus Awards մրցանակը: 83
Biotrue® ONEday կոնտակտային ոսպնյակները մտել են 2013 թ-ի տեխնոլոգիական ամենանշանակալի 100 ապրանքատեսակների մեջ և ստացել հեղափոխական տեխնոլոգիայի Արդյունաբերական հետազոտական ամսագրի R&D Magazine մրցանակը:84
Նյութը ներառում է.
H2O - խոնավության պարունակությունը 78%, ինչպես եղջերաթաղանթում 52
Սուրֆակտանտ (պոլոքսամեր 407)՝ օգնում է պահպանել խոնավությունը
Պոլիվինիլպիրոլիդոն՝ լրացուցիչ խոնավեցնող բաղադրիչ