Արտելակ® Վսպլեսկ և Վսպլեսկ Ունո

Մատչելի ձևաչափեր՝ սրվակ 10 մլ, 30 միանգամյա օգտագործման կաթիլային պարկուճ 0,5-ական մլ:
Պարունակում է հիալուրոնաթթու՝ բնական պոլիմեր, որը մտնում է առողջ աչքի բնական արցունքաբեր թաղանթի և հյուսվածքների բաղադրության մեջ
Չի պարունակում կոնսերվանտներ:
Կարող է օգտագործվել առանց ոսպնյակները հանելու
Հիալուրոնաթթուն (նատրիումի հիալուրոնատը) բնական խոնավեցնող նյութ է ջրի հետ կապվելու բարձր ունակությամբ: Արտելակ®Վսպլեսկը խոնավեցնում է աչքերը և օգնում է կայունացնել արցունքաբեր թաղանթն՝ ապահովելու առողջ վիճակը աչքի մակերեսին.33 Արտելակ®Վսպլեսկը կարող է օգտագործվել հետևյալ բողոքների դեպքում. - էպիզոդիկ չորություն-աշխատանքային օրվա վերջում աչքերի հոգնածություն - անհանգստություն կոնտակտային ոսպնյակներ կրելիս Արտելակ®Վսպլեսկը կարող է օգտագործվել կոշտ և փափուկ կոնտակտային ոսպնյակներ կրելու ժամանակ անհանգստությունը վերացնելու համար: Խոնավեցնող աչքի կաթիլներ Արտելակ®Վսպլեսկ-ը և Արտելակ®Վսպլեսկ Ունո-ն չեն պարունակում կոնսերվանտներ:
Տեխնիկական բնութագրեր
Խոնավեցում՝ Հիալուրոնաթթու նատրիումի աղի տեսքով (նատրիումի հիալուրոնատ) 0,24% և 0,2% Uno- ում
Լրացուցիչ բաղադրիչներ՝ Կալիումի քլորիդ, նատրիումի քլորիդ, նատրիումի ֆոսֆատ դոդեկահիդրատ, նատրիումի ջրածնի ֆոսֆատ դիհիդրատ, ներարկման ջուր
Թողարկման ձևը՝ Սրված դեղաչափիչով 10 մլ/ Ունո-ում
Արտելակ® Վսպլեսկ-ի բացումից հետո պահպանման ժամկետը՝ Սրվակի հատուկ մշակված պոմպային մեխանիզմի շնորհիվ լուծույթը մնում է ստերիլ
Արտելակ® Վսպլեսկ Ունո-ի բացումից հետո պահպանման ժամկետը՝ Արտելակ® Վսպլեսկ Ունո-ն չի պարունակում կոնսերվանտ, ուստի յուրաքանչյուր կաթիլային պարկուճ նախատեսված է մեկանգամյա օգտագործման համար և կարող է օգտագործվել միայն մեկ անգամ
Բոլոր հոդվածները
Կարդալ
ans ans