Ակնաբուժական հիվանդություն, որի դեպքում առաջանում է աչքի թաղանթների հյուսվածքների թերություն ճեղքի տեսքով , կոչվում է կոլոբոմա: Անվանումը գալիս է հին հունական κολόβωμα բառից՝ թարգմանաբար «խեղում», «խլած մաս»:
Գոյություն ունի հիվանդության մի քանի տեսակ: Որոշները կարելի է որոշել տեսքով: Այսպես, ծիածնաթաղանթի բնածին կոլոբոմայիդեպքումթերությունը հիշեցնում է ճեղք, տանձանման կամ բանալու անցքի տեսքով , սև գույնի բիծ, որը կարծես թե հոսում է բիբից դեպի ներքև: Անցքի ուղղությունը գնում է սովորաբար դեպի անոմալիա: Այդպիսի ճեղքն առաջանում է հյուսվածքների բացակայությանպատճառով: Թերություններըավելի խորն ախտահարումների ժամանակ, օրինակ՝ տեսողական նյարդի կոլոբոմայի, կտեսնի միայն մասնագետը:
Տվյալ հոդվածում կդիտարկենք կոլոբոմայի տեսակները, առաջացման պատճառները և բուժման հնարավոր մեթոդները:
Կոլոբոմայի պատճառները
Հիվանդության պատճառները տարբերվում են կախված այն բանից, թե որ տեսակին է այն պատկանում: Կոլոբոման կարող է լինել բնածին, որի դեպքում դրա առաջացումը պայմանավորված է
- քրոմոսոմային անոմալիաներով(հիմնականում՝ Պատաուի, Էդվարդսի և Դաունի համածտանիշերով),
- ժառանգականությամբ,
- հղի կնոջ վարակիչ հիվանդություններով (մասնավորապես՝ պաթոլոգիայի կարող է հանգեցնել մոր վարակումը ցիտոմեգալովիրուսով, հատկապես, եթե դա տեղի է ունենում հղիության առաջին երեք ամիսներին),
- հղի կնոջ կողմից ալկոհոլի չարաշահմամբ,
- հորմոնալ խախտումներով:
Բնածին կոլոբոման հանդիպում է 10 000 նորածիններից 0,5–0,7 դեպքերում և հաճախ ուղեկցվում է այնպիսի արատներով , ինչպիսիք են նապաստակի շրթունքը և քիմքի ճեղքը (քիմքի ճեղքվածք):
Բնածին կոլոբոմայի դեպքում բիբըլույսի ազդեցության տակ կարող է կրճատվել և ընդարձակվել, բայց այն չի հասնում անհրաժեշտ չափի:
Ձեռք բերված կոլոբոման հանդիպում է ավելի հազվադեպ, քան բնածինը: Այն կարող է զարգանալ հետևյալ պատճառներով՝
- մեխանիկական վնասվածքներ,
- ակնաբուժական վիրահատությունների բարդություններ,
- տեսողության օրգանների օնկոլոգիա,
- տարբեր էթիոլոգիայի աչքի խնձորակի հյուսվածքային նեկրոզներ,
- սպիերի առաջացում:
Ձեռք բերված կոլոբոմայով հիվանդի բիբի կրճատումը խանգարված է: Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ բացվածքի լայնությունը կարգավորող սֆինքտերը վնասվում է սպիի, ուռուցքի, վնասվածքի պատճառով: Հետևաբար, խանգարված է նաև աչք ներթափանցող ճառագայթների քանակի կարգավորումը: Նման հիվանդության դեպքում կա տեսողության խանգարում ստանալու, կուրության լուրջ վտանգ, եթե լուսավորությունը չափազանց պայծառ է:
|
Առողջ աչք |
Աչքի մեմբրանների բնածին պաթոլոգիա |
Ծիածանաթաղանթի կոլոբոմայի ախտանշաններ
Կոլոբոմայի ցանկացած տեսակի դեպքում կարելի է դիտարկել հետևյալ ախտանիշերը.
- ավելացված հոգնածություն,
- լուսազգայունություն. հիվանդը կտրուկ արձագանքում է նույնիսկ չնչին փոփոխություններին, աղոտ լույսին,
- ցավ, անհանգստություն աչքերում,
- կծկումներ, բիբի ցնցում, որը հնարավոր չէ վերահսկել,
- պղտորություն՝ ընկալվող պատկերը կորցնում է պարզությունը,
- դիպլոպիա:
Կոլոբոմայի տեսակները
Կախված աչքի որ հատվածն է ախտահարված, մասնագետները առանձնացնում են հիվանդության մի քանի տեսակներ:
|
Տեսակը |
Նկարագրություն |
Տեղայնացում |
Ախտանշաններ |
|
Աչքի ծիածնաթաղանթի կոլոբոմա |
Ամենատարածված հիվանդության տեսակն է: |
Մեկ կամ երկու աչքերի բիբի հատված: |
- տեսողության փոքր անկում, - տեսողության դաշտում «կույր կետերի» առաջացում, - ավելացված լուսազգայունություն: - կրկնակի սիմետրիկ կոլոբոմայով տեղի է ունենում աչքերի բարձր հաճախականության ակամա ցնցում`նիստագմ: , |
|
Խորոիդային կոլոբոմա |
Այն հայտնաբերվում է աչքի հատակն ուսումնասիրելիս: |
Աչքի հատակի ստորին հատվածը, երբեմն մինչև տեսողական նյարդը: |
- տեսողության զգալի անկում: |
|
Թարթիչային կոլոբոմա (ցիլիար մարմնի կոլոբոմա) |
Հիվանդների մոտ բացակայում է անոթային թաղանթի մի մասը, որին ամրացվում է աչքի ոսպնյակը |
Թարթիչային մարմին |
- բարդությունները մոտ գտնվող օբյեկտների վրա կենտրոնանալու հետ: Պատճառը՝ հարմարվողականության ապարատի վատ աշխատանքն է։ |
|
Աչքի ոսպնյակի կոլոբոմա |
Աչքի ոսպնյակի մի մասի բացակայություն (օրինակ՝ փոսիկ ներքևի կամ ներքևի ներքին եզրին) կամ դեֆորմացիա: |
Աչքի ոսպնյակ |
- ախտանշանները նման են աստիգմատիզմի: Դրանք առաջանում են ոսպնյակների լույսը բեկող գործառույթի խախտման պատճառով: |
|
Տեսողական նյարդի կոլոբոմա |
Այս տեսակի առանձնահատկությունը տեսաջիղի պտկիկի ձևի փոփոխությունն է, դրա դեֆորմացիան: Պաթոլոգիական հատվածում կարելի է նկատել փոսեր:
Հաանդիպում է շատ հազվադեպ: Կարող է լինել միակողմանի կամ երկկողմանի: |
Տեսողական նյարդ |
- երկակի պատկերներ, - գլխապտույտներ, - շլության առաջացում, - աստիգմատիկ խանգարումների նման խանգարումներ, որոնք զարգանում են կարճատեսության տեսակով: |
|
Կոպիկոլոբոմա |
Ստորին կամ վերին կոպի արատ ՝ զգալի կոսմետիկ արատ է: |
Շատ հաճախ`մեկ աչքի վերին կոպ: |
- կոնյուկտիվայի երկրորդական բորբոքում, - ծալքեր, էրոզիա՝ թաղանթների և թարթիչների հետ շփման պատճառով, - կոպերիոչ ամբողջական փակում : |
Տեղայնացումից բացի, տեսակների բաժանվելիս հաշվի են առնվում հետևյալները.
- ախտահարված շերտերի քանակը:
Այս դեպքում կոլոբոման լինում է ամբողջական և մասնակի:
- տարածվածություն:
Այս ախտանիշին համապատասխան հիվանդությունը բաժանվում է միակողմանի (երբ միայն մեկ աչքն է ախտահարված) և երկկողմանի հիվանդության:
- տեղակայումը աչքերի կառուցվածքում:
Առանձնացնում են տիպիկ և ատիպիկ ձևեր:
- ախտահարության աստիճանը:
Մեկուսացված կոլոբոմա (ախտահարվել է մեկ թաղանթի հատվածը) և համակցված (հիվանդությունը ազդում է մի քանի շերտերի վրա, օրինակ՝ ցանցաթաղանթի և ծիածանաթաղանթի սիմետրիկ երկկողմանի կոլոբոմա):
Կոլոբոմայի ախտորոշումև բուժում
Որոշ դեպքերում դժվար չէ հաստատել «կոլոբոմայի» ախտորոշումը: Այսպիսով, ոսպնյակի կամ կոպի կոլոբոմայով, մասնագետի համար տեսողական զննումը բավարար է: Բժիշկը կհարցնի այն մասին, արդյոք հիվանդի հարազատներն ունեցել են հիվանդություն որքան ժամանակ առաջ են հայտնվել առաջին ախտանիշները, ինչպիսին են դրանք:
Հետագա հետազոտության համար կարող են պահանջվել այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են ուլտրաձայնը, ակնաբուժա- և բիոմիկրոսկոպիան, պարաչափությունը, օպտիկական տոմոգրաֆիան, ՀՏ կամ ՄՌՏ և հիստոլոգիական հետազոտությունը:
Պահպանողական բուժումը սահմանափակ է կիրառվում: Դրանք կարող են ազդեցություն ունենալ միայն նորածինների մոտ օգտագործման դեպքում. վիտամինացումը, կերատոպրոտեկտորները և հակասեպտիկները կարող են բարելավել վիճակը, բայց կոսմետիկ ազդեցությունը կմնա:
Շատ դեպքերում, կոլոբոման բուժելու համար նշանակվում է վիրահատություն: Բժիշկները կարող են «կարել» բացվածքի եզրերը, տեղադրել կոլագենի ներդիր, որը կծառայի որպես շրջանակ, և մակարդել որոշ հատվածներ: Այս մեթոդներն օգտագործվում են հիվանդի վիճակի վատթարացման, տեսողությունը կորցնելու սպառնալիքների դեպքում: Իսկ եթեմենք խոսում ենք միայն բիբի կոսմետիկ արատի մասին, ապա վիրաբուժական վիրահատությունները ցուցված չեն:


