Ամբլիոպիա կամ «Ծույլ աչք»

Ամբլիոպիա կամ «Ծույլ աչք»

Ամենատարածված ախտորոշումներից մեկը, որով երեխաները դուրս են գալիս ակնաբույժի կաբինետից ամբլիոպիան է: Մինչև 8 տարեկան երեխաների մոտ 3%-ը բախվում է այս խնդրին: Իմացեք ավելին ծույլ աչքի համախտանիշի մասին և ինչպես վարվել այդ հիվանդության հետ մեր հոդվածից:

___________________________________________

Ամբլիոպիան՝(հին հունական amblyos՝ «կույր» և opia՝ «աչք», «տեսողություն» բառերից) տեսողության խանգարում է, որը կապված է մեկ, ավելի հազվադեպ միանգամից երկու աչքերի պաթոլոգիական աշխատանքի հետ: Հիվանդության դասական ընթացքի դեպքում հիվանդի մի աչքը շատ ավելի վատ է տեսնում, քան մյուսը, կամ ընդհանրապես չի տեսնում, որի արդյունքում ուղեղի կողմից խաթարվում է ցանցաթաղանթի վրա ընկած պատկերի փոխանցումն ու ընկալումը:

___________________________________________

Աչքից ստացվող ազդանշանները, որը «չի սովորել» լավ տեսնել, ժամանակի ընթացքում սկսում են անտեսվել ուղեղի կողմից: Երկրորդ՝ ավելի «հմուտ» աչքի վրա է դրվում գերծանրաբեռնվածությունը. դա հանգեցնում է «ծույլ» աչքի գործառույթների էլ ավելի թուլացմանը, հաճախ՝ դրա լիակատար ֆիզիկական բարեկեցությամբ։

Տեսողությունը աչքերի ամբլիոպիայի ժամանակ

Հիվանդության արդյունքը դառնում է տեսողության սրության նվազեցում՝ ֆունկցիոնալ և առավել հաճախ շրջելի, սակայն պահանջում է մանրակրկիտ ուղղում:

Ամբլիոպիայի առաջացման պատճառները

Պատճառներ կարող են հանդիսանալ.

●     Շլություն

Երեխաների աչքի ամբլիոպիան կարող է լինել ինչպես շլության պատճառ, այնպես էլ դրա հետևանք: Առաջին դեպքում դա արտահայտվում է որպես բինօկուլյար տեսողության խախտում՝ աչքերի անհամաձայնեցված շարժումների պատճառով: Երկրորդում`ուղեղի տեսողական գոտուն փոխանցվող պատկերի անկատարության պատճառով: Որպես կանոն, հենց շլող աչքն է «ծույլ» դառնում:

●     Կատարակտ, եղջերաթաղանթի կամ ոսպնյակի անթափանցիկություն, կոպի պտոզ

Տեսողական օրգանների ֆիզիոլոգիական պաթոլոգիաները խանգարում են ցանցաթաղանթի վրա հստակ պատկերի ձևավորմանը: Խեղաթյուրված պատկերը չի կարող պատշաճ կերպով մշակվել ուղեղի կողմից. դրա հետևանքով ախտահարված աչքի աշխատանքը ճնշվում է:

●     Անիզոմետրոպիա

Ամբլիոպիային հանգեցնում են ռեֆրակցիայի խանգարումներն՝ օպտիկական համակարգի բեկող ուժի, որն արտահայտվում է դիոպտրիաներում: Տեսողության վատթարացումը աստիգմատիզմի, կարճատեսության կամ հեռատեսության պատճառով, այդ թվում, կարող են լինել ծույլ աչքի համախտանիշի առաջացման պատճառ:

●     Ժառանգականություն

Մեծահասակ հարազատների մոտ ամբլիոպիայի առկայությունն անամնեզում կարող է ազդել երեխայի մոտ հիվանդության առաջացման վրա:

●     Վնասվածքներ:

●     Թունավոր նյութերի ազդեցությունը:

Երեխայի ամբլիոպիայի ռիսկի գործոնները ներառում են այնպիսի վիճակներ, ինչպիսիք են անհասությունը, մանկական ուղեղային կաթվածը, նորածնի քաշի պակասը, ռետինոպաթիան, մտավոր հետամնացությունը:

Տեսողության խախտում

Ամբլիոպիայի դասակարգումը

Կախված առաջացման պատճառներից, ամբլիոպիան բաժանվում է առաջնային՝ ոչ տեսողության օրգանի պաթոլոգիայի հետ կապված, և երկրորդական` ֆիզիոլոգիական խանգարումների հետևանքով առաջացած: Բացի այդ, ամբլիոպիան կարող է լինել բնածին կամ ձեռքբերովի:

Ամբլիոպիայի տեսակների այս դասակարգումը առաջարկվել է Վ.Ի. Պոսպելովի կողմից: Առաջնային հիվանդությունների շարքին պրոֆեսորը դասում է.

●     Ռեֆրակտիվ

Ռեֆրակտիվ ամբլիոպիան առաջանում է երեխայի տեսողության նվազեցման անբավարար ուղղման կամ դրա բացակայության դեպքում: Ռեֆրակցիայի խախտման հետ կապված ամբլիոպիան կարող է լինել՝

-      միակողմանի,

-      եկկողմանի,

-      սիմետրիկ,

-      ասիմետրիկ:

●     Դիսբինոկուլյար

Առաջանում է շլության հետևանքով բինոկյուլար տեսողության խախտման պատճառով:

●     Խառը

Այն հանդիսանում է ռեֆրակցիոն և դիսբինոկյուլար ձևերի համադրություն:

●     Հիստերիկ

Ամբլիոպիայի այս ձևի պատճառը կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում ուժեղ հոգեբանական հույզերի արդյունքում առաջացած խանգարումներն են:

Երկրորդական ամբլիոպիաներ՝

●     Օբսկուրացիոն

Առաջանում է աչքի հյուսվածքների և միջավայրերի թափանցիկության խախտման դեպքում:

●     Նյարդածին

Պատճառը՝ տեսողական նյարդի պաթոլոգիաներն ու հիվանդություններն են:

●     Մակուլոպաթիկ

Ցանցաթաղանթի կենտրոնական շրջանի հիվանդությունները հանգեցնում են ամբլիոպիայի այս ձևի:

●     Նիստագմային

Առաջանում է նիստագմի՝ ակամա, հաճախակի, ռիթմիկ ակնախնձորի շարժումների պատճառով: Տատանումների պատճառով կրճատվում է պատկերի ընկալման և դրա ցանցաթաղանթի վրա արտացոլման ժամանակը:

●     Կոմբինացված

Առաջանում է մի քանի պատճառների ազդեցության արդյունքում:

Աչքերի ամբլիոպիա

Ամբլիոպիայի աստիճանները


Հիվանդության աստիճանը ակնաբույժները որոշում են կախված հիվանդի տեսողության սրությունից:

  1. Շատ թույլ աստիճան, տեսողության սրությունը կարող է կազմել մինչև 0,8-0,9 դիոպտրի:
  2. Թույլ աստիճան (տեսողության սրությունը կարող է կազմել մինչև 0,5-0,7 դիոպտրի):
  3. Ամբլիոպիայի միջին աստիճան (տեսողության սրությունը՝ 0,3-0,4 դիոպտրի):
  4. Ամբլիոպիայի բարձր աստիճան (տեսողության սրությունը կարող է կազմել մինչև 0,05-0,2 դիոպտրի):
  5. Ամբլիոպիայի շատ բարձր աստիճան, երբ տեսողությունը հասնում է միայն 0,04 դիոպտրի:

1-ին աստիճանի ամբլիոպիան կարող է ընթանալ ասիմպտոմատիկ: 2-րդ աստիճանի ամբլիոպիայի դեպքում հիվանդը կամ նրա ծնողները նկատում են հիվանդության առաջին նշանները: Դրանք ուժեղանում են, երբ ամբլոպիան հասնում է 3-րդ կամ ավելի բարձր աստիճանի: Որքան մեծ է ամբլիոպիայի աստիճանը, այնքան դժվար է այն բուժել:

Ամբլիոպիայի ախտորոշումը

Բավականին դժվար է ժամանակին հայտնաբերել երեխաների մոտ ամբլիոպիայի դրսևորումները: Սկզբնական փուլերում հիվանդությունը կարող է ոչ մի ախտանիշ չունենալ. միայն դրա զարգացումով ծնողները սկսում են նկատել, որ երեխան շեղումներ ունի: Ավելի մեծ երեխաները կարող են սկսել աչքերը կկոցել՝ նայելիս, դժգոհել գույնի ընկալման փոփոխությունից, աչքերի հոգնածությունից, գլխացավերից, կրկնակի տեսողությունից, տեսողության և խորության ընկալման վատթարացումից: Ուշադիր ծնողները կարող են կասկածել ամբլոպիա նորածինների մոտ՝ նկատելով շլություն կամ նիստագմ:

Երեխան աչքերը կկոցում է կարդալիս

Առաջին հետազոտությունը մասնագետի կողմից նշանակվում է ծնվելուց 4-6 շաբաթ անց: Այնուհետև, բողոքների բացակայության դեպքում տարեկան կանխարգելիչ այցերը բավարար են:

Զննության ընթացքում ակնաբույժը ստուգելու է տեսողության սրությունն, աչքերի շարժումների համագործակցությունը, պատկերի վրա տեղակայումը և ֆիքսումը: Դա կարելի է անել անվճար Bausch+Lomb® սերտիֆիկատի օգնությամբ Ձեզ հարմար ցանկացած օպտիկայի սրահում: Անհրաժեշտության դեպքում բժիշկը կնշանակի այլ, այդ թվում՝ էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություններ, որոնց հիման վրա ախտորոշումը կամ կհաստատվի, կամ՝ ոչ։

Տեսողության ախտորոշում

Ամբլիոպիայի բուժում

Ամբլիոպիայի դեպքում մի աչքը նորմալ զարգացում ունի, իսկ մյուսը հետ է մնում: Մարդը որքան մեծանում է, այնքան ուժեղանում է ամբլիոպիան: Որպես կանոն, անհնար է ամբողջությամբ բուժել այս հիվանդությունը, բայց դրա ժամանակին բուժումն անհրաժեշտ է բինօկուլյար տեսողության ձևավորման՝ միաժամանակ երկու աչքով տեսնելու ունակության համար:

Մի անտեսեք տեսողության օրգանների ախտորոշման նպատակով մասնագետի այցելությունները: Որքան շուտ հայտնաբերվի հիվանդությունը, այնքան հեշտ է բուժել այն: Երեխայի տեսողությունը ձևավորվում է մինչև մոտ 9-10 տարեկան, այնպես որ մինչ այդ ժամանակ դուք պետք է գտնեք բոլոր թերությունները և փորձեք դրանք շտկել:

Գնահատել հոդվածը
5
Կարծիքների 72 Ձայների
Այլ հոդվածներ այս թեմայով
Կատարակտայի հեռացումից հետո ակնոցներ և ոսպնյակներ
Կատարակտով տառապող մարդկանց թիվը տարեցտարի ավելանում է: Այս նենգ հիվանդությունն արտահայտվում է աչքի ոսպնյակի աստիճանական խամրումը:
Հետերոքրոմիա
Երկրագնդի բնակչության շուրջ 1%-ն ունակ է տարբեր աչքերով նայել ձեզ, ընդ որում բառացի իմաստով: Դրանց ծիածանաթաղանթի գույնը տարբերվում է. մեկ աչքը կարող է լինել, օրինակ՝ երկնագույն, իսկ երկրորդը՝ շագանակագույն, մեկը՝մոխրագույն, իսկ երկրորդը՝ կանաչ:
Աչքերի ալերգիկ հիվանդություններ
Շրջակա միջավայրը պարունակում է հսկայական քանակությամբ տարբեր ծագման մասնիկներ: Քաղաքի օդը մեզ «նվիրում է» արտանետվող գազեր, գործարանի ծուխ, ռեագենտներ:
Попробуйте контактные линзы и средства для ухода за линзами Bausch+Lomb
ans ans