Աչքերի ալերգիկ հիվանդություններ

Շրջակա միջավայրը պարունակում է հսկայական քանակությամբ տարբեր ծագման մասնիկներ: Քաղաքի օդը մեզ «նվիրում է» արտանետվող գազեր, գործարանի ծուխ, ռեագենտներ: Քաղաքից դուրս օդում ավելանում է ծաղկափոշու պարունակությունը: Տուն գալով մենք բախվում ենք փոշու մասնիկների, կենդանիների մազերի, թռչունների բմբուլների, կոսմետիկայի և կենցաղային քիմիական միջոցների, սնկերի սպորների և այլնի հետ: Ցանկը կարելի է երկար թվարկել, գլխավորն այն է, որ այս բոլոր մանրադիտակային նյութերը  կարող են ալերգիա առաջացնել: Եվ շատ դեպքերում՝ աչքերի շրջանում:

Շատ հաճախ աչքերի վրա ալերգիա հայտնվելիս՝ մասնագետները խոսում են ալերգիկ դերմատիտների և կոնյունկտիվիտների մասին: Մանրամասն դիտարկենք այս հիվանդությունների ախտանիշերը, տեսակները և բուժման մեթոդները:

Ալերգիկ վիճակների առաջացման պատճառները

Աչքերի անատոմիական և ֆիզիոլոգիական առանձնահատկությունները նպաստում են ալերգիկ ռեակցիաների արագ դրսևորմանը: Բաց լորձաթաղանթը, քթի խոռոչի մոտիկությունն ու կապը, որն այնքան զգայուն է ալերգենների նկատմամբ. այս բոլոր գործոնները նպաստում են հիվանդության արագ զարգացմանը: 

Ալերգիկ բնույթի աչքերի հիվանդությունների հիմնական պատճառները.

●     ալերգեններով աղտոտված օդ: Բույսերի ծաղկափոշին, փակ, արդյունաբերական կամ գրասենյակային փոշին, բորբոսի սպորները և այլ օդափոխվող մասնիկները հաճախ աչքերի ալերգիայի պատճառն են դառնում:

●     սննդային ալերգիա: Կերած սննդամթերքը օրգանիզմի բարձր զգայունակության դեպքում մուտք գործող բաղադրիչների նկատմամբ կարող է առաջացնել այդ թվում նաև աչքի ալերիայի ախտանիշեր:

●     Ալերգիա դեղերի նկատմամբ: Ալերգիան կարող է առաջանալ անգամ բժշկի կողմից դուրս գրված դեղամիջոցների նկատմամբ, ընդ որում երբեմն և ալերգիայի դեղերի նկատմամբ:

●     կոնտակտային ալերգիա: Նոր քսուք կոպերի համար, շիճուկ, ստվերաներկ կամ սևաներկ և այլ կոսմետիկ միջոցներ առաջացնում են ալերգիկ ախտանիշերի արագ առաջացում:

●     արևի և սառնության ալերգիա: Եղանակային պայմանների նկատմամբ օրգանիզմի զգայունությունը հաճախ արտացոլվում է կոպերի և ակնագնդի վիճակի վրա։

●     տեսողության ուղղման համար ոչ պիտանի կոնտակտային միջոցների՝ փափուկ կամ կոշտ կոնտակտային ոսպնյակների, ինչպես նաև դրանց խնամքի միջոցների օգտագործում: 

Աչքերի ալերգիկ հիվանդություններ՝ ախտանիշեր

Այս խմբի հիվանդությունների համար բնորոշ են ընդհանուր ախտանիշեր: Դրանց մեջ են՝

-      աչքերի սպիտակուցների հիպերեմիա,

-      վերին և ստորին կոպի կարմրություն և այտուցվածություն, պարկեր աչքերի տակ,

-      կոնյուկտիվայի այտուց,

-      կոպերի հատվածում քոր և թմրածություն,

-      առատ, անկառավարելի արցունքահոսություն,

-       մաշկի փոփոխություններն աչքերի շուրջ ալերգիայի դեպքում՝ հարվածության, թեփոտության, ցանի առաջացում,

-      լորձի բարձրացված արտազատում:

Աչքերի ալերգիկ ախտահարման ախտանիշեր

Թվարկած ախտանիշերը, կախված հիվանդության աստիճանից, կարող են արտահայտված լինել ավելի վառ կամ թույլ: Երբեմն աչքի ալերգիան այնքան ուժեղ է լինում, որ քորը դառնում է անտանելի, տանջալի հիվանդի համար, և այդ ժամանակ, իհարկե, մարդը արագ դիմում է բժշկի: Սակայն եթե ախտանշանները ջնջված են, և զգացվում է, որպես մի փոքր անհանգստություն, մասնագետի այցը կարող է հետաձգվել մինչև անվերջություն: և իզուր. վիճակը կարելի է և պետք է վերահսկել ակնաբույժի հսկողության տակ, հակառակ դեպքում հնարավոր են բարդություններ:

Աչքերի ալերգիկ հիվանդությունների տեսակները

Մասնագետներն առանձնացնում են այս հիվանդության մի քանի տեսակներ:

Ալերգիկ դերմատիտ

Կոպերի ալերգիկ դերմատիտը կայանում է մաշկի ծածկույթի հատվածի բորբոքման մեջ ալերգենների ազդեցության տակ: Առաջանում էվերին կամ ստորին կոպի վրա, ինչը հանգեցնում է առանց այդ էլ նուրբ մաշկի նոսրացմանը, կնճիռների խորացմանը, կոշտացմանը և վաղ ծերացմանը: Եթե ​​դերմատիտը չբուժվի, կարող են զարգանալ աչքի այլ բորբոքային հիվանդություններ՝ բլեֆարիտ, կերատիտ և այլն: Բացի այդ, աչքերի կոպերի ալերգիաների դեպքում կարող են սպիեր հայտնվել:

Այդ դերմատիտի դեպքում առաջանում է ալերգիա աչքերի տակ և դրանց վերևում: Մաշկը քոր է գալիս, կարմրում է, ճաքում է, թեփոտում է, առաջանում է այրման զգացողություն:

Ալերգիկ դերմատիտը կարող է ընդունել դանդաղեցրած և ոչ դանդաղ ձևեր: Առաջին դեպքում ախտանիշները հայտնվում են ալերգենիազդեցությունից միայն 6-12 ժամ անց: Երկրորդ դեպում՝ արդեն 15-30 րոպե հետո: Հետաձգված ձևն ավելի երկար է տևում՝ մինչև մի քանի շաբաթ, իսկ ոչ հետաձգվածը`մի քանի ժամ անց` ալերգենի ազդեցությունը դադարելուց հետո:

Ալերգիկ կոնյուկտիվիտ

Հիվանդության տարատեսակ, որը ազդում է մարդկանց մոտ 20%-ի վրա, որը բնութագրում է ալերգիկ բնույթի կոնյուկտիվայի բորբոքումը: Հաճախ առաջանում է աէրոալերգենների պատճառով:

Ալերգիկ կոնյուկտիվիտի ժամանակ առաջանում է ցավոտ այրման զգացողություն, քոր մեկ (հազվադեպ) կամ երկու աչքերում: Աչքի թաղանթը կարմրում է, ուռչում է, ավելանում է գեղձազատուկի արտազատումը: Ալերգիայից աչքերն այտուցվում են և արցունքոտվում: Տեսողության սրությունը սովորաբար չի փոխվում:

Մասնագետները տարբերակում են ալերգիկ կոնյուկտիվիտի սեզոնային և տարեկան տարբերակները: Հիվանդության սեզոնայնությունը պայմանավորված է խոտերի և ծառերի ծաղկմամբ, հետևաբար սեզոնային, այն կոչվում է նաև պոլինոզային, կոնյունկտիվիտը սովորաբար կապված է գարուն-ամառ ժամանակահատվածի հետ:

Դրա առաջացման ռիսկի վրա ազդում են այնպիսի գործոններ, ինչպիսիք են`տարածաշրջանում էկոլոգիական իրավիճակը, կլիման, բնակության վայրի կենսաբանական առանձնահատկությունները (տան կամ բնակարանի հեռավորությունը զբոսայգիներից, այգիներից, դաշտերից), ինչպես նաև հիվանդի օրգանիզմի անհատական​​հատկությունները:

Տարեկան ձևի պարագայում գրգռվածությունն առաջացնում են ալերգենները, որոնց մարդը բախվում է ամեն օր՝ ընտանի կենդանիների մազեր կամ թեփ, գրքերի փոշի, փոշու տիզ և այլն: Նման կոնյուկտիվիտը հաճախ դառնում է քրոնիկ, դրանից ազատվելու միակ միջոցը ալերգենի աղբյուրը գտնելն ու դրա հետ շփումն ամբողջովին դադարեցնելն է:

Գարնանային կատար

Սա ալերգիկ կոնյունկտիվիտի կամ կերատոկոնյունկտիվիտի տեսակներից մեկն է: Այս հիվանդությունն ախտահարում է ավելի հաճախ տղաների, քան աղջիկների, և զարգանում է, ինչպես երևում է անունից, գարնանը: Ենթադրում են, որ դրա պատճառը կարող է լինել աչքերի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։ Հիվանդությունը, բացի «դասական» քորից և արցունքահոսությունից, ունի բնորոշ ախտանիշներ՝ լուսաֆոբիա և բշտիկային, արտաքին տեսքով սալային մայթ հիշեցնող, ընդարձակումներ կոնյուկտիվայի վրա և լիմբի շուրջ:

Աչքերի ալերգիկ ախտահարման բուժում

Աչքի ալերգիկ ախտահարումների բուժումը պետք է կատարվի մասնագետի հսկողության ներքո: Բժիշկը նշանակում է հակահիստամինային պատրաստուկներ`հաբեր կամ կաթիլներ:

 Հնարավոր է՝ Ձեզ անհրաժեշտ կլինի հորմոնալ միջոց քորը և աչքի այտուցվածությունը հանելու համար, կամ հակամանրէային պատրաստուկներ՝ վարակի միացման դեպքում: Կարևորը բուժման մեջ՝ բացահայտել և կանխել հետագա շփումը ալերգենի հետ: Օրինակ՝ եթե ալերգիան առաջացել է կոնտակտային ոսպնյակների Ձեզ ոչ հարմար նյութի պատճառով, մասնագետը կկարողանա Ձեզ համար ընտրել այլ զույգ, ինչպես նաև խորհուրդներ տալ խնամքի միջոցների և աչքի խոնավեցնող կաթիլների ընտրության վերաբերյալ: Դա կարելի է անել՝ օգտագործելով Bausch+Lomb® սերտիֆիկատը: Այն ստանալու համար լրացրեք ձևը կայքում և գրանցվեք ընդունելության Ձեզ հարմար ցանկացած օպտիկայի սրահ:

Գնահատել հոդվածը
4.7
Կարծիքների 205 Ձայների
Այլ հոդվածներ այս թեմայով
Հետերոքրոմիա
Երկրագնդի բնակչության շուրջ 1%-ն ունակ է տարբեր աչքերով նայել ձեզ, ընդ որում բառացի իմաստով: Դրանց ծիածանաթաղանթի գույնը տարբերվում է. մեկ աչքը կարող է լինել, օրինակ՝ երկնագույն, իսկ երկրորդը՝ շագանակագույն, մեկը՝մոխրագույն, իսկ երկրորդը՝ կանաչ:
Ակնագարիկ
Իմունիտետի թուլացման դեպքում պայմանական պաթոգեն ֆլորան, որը տարիներ շարունակ խաղաղ գոյություն ունի մաշկի, լորձաթաղանթի կամ մարդու մարմնի մակերեսի վրա, ակտիվանում է և կարող է հանգեցնել տարբեր հիվանդությունների:
Ամբլիոպիա կամ «Ծույլ աչք»
Ամենատարածված ախտորոշումներից մեկը, որով երեխաները դուրս են գալիս ակնաբույժի կաբինետից ամբլիոպիան է: Մինչև 8 տարեկան երեխաների մոտ 3%-ը բախվում է այս խնդրին:
Попробуйте контактные линзы и средства для ухода за линзами Bausch+Lomb
ans ans