6 սովորություններ, որոնք փչացնում են ձեր տեսողությունը

Ըստ ակնաբույժների՝ մենք ամեն օր լուրջ վնաս ենք հասցնում մեր սեփական աչքերին: Եվ չենք մտածում դրա մասին:

Մենք խոսեցինք LensCrafters ընկերությունում օպտոմետրիայի դոկտոր Ուեսլի Համադայի հետ: Նա բացատրեց, թե ինչու է հարկավոր պարբերաբար այցելել ակնաբույժի, նույնիսկ եթե նորմալ տեսողություն ունեք, և որ սովորություններն են վնասակար մեր աչքերի համար:

Սովորություն №1. անընդհատ նայել էկրանին

Այս խնդիրը արդիական է շատ մարդկանց համար՝ բոլոր նրանց, ովքեր ամեն օր աշխատում են համակարգչի մոտ ժամը 8:00-ից մինչև17:00, հեռուստացույց են դիտում, երկար ժամանակ օգտագործում են սմարթֆոն կամ էլեկտրոնային գրքեր են կարդում: 

«Մեր աչքերը խոնավացման կարիք ունեն: Ահա թե ինչու մենք պարբերաբար թարթում ենք աչքերը: Այնուամենայնիվ, երբ մարդն ինչ-որ բանի ուշադիր նայում է, թարթելու հաճախականությունը սկսում է զգալիորեն նվազել: Արդյունքում, աչքերը արագ հոգնում են, կարմրում ու չորանում: Թարթելու հաճախականությունը նվազեցնելը առաջացնում է արցունքի ավելացված գոլորշիացում և, որպես արդյունք, աչքերի չորացում», - բացատրում է Ուեսլի Համադան:

Օգտագործեք 20/20/20 կանոնը. 20 վայրկյանանոց ընդմիջումներ կատարեք աշխատանքում յուրաքանչյուր 20 րոպեն մեկ, որոնց ընթացքում նայեք ձեզանիղ մոտ 6 մ հեռավորության վրա գտնվող առարկային: Ուշադրության փոխման շնորհիվ տեղի է ունենում հոգեսոմատիկ գերլարվածության կանխարգելում, արտադրողականությունն աճում է: Սա առողջ հանգիստ է ոչ միայն աչքերի, այլև ամբողջ օրգանիզմի համար:

Սովորություն №2՝ օգտագործել անորակ արևային ակնոցներ

Համադան շեշտում է, որ եթե արևային ակնոցները ուլտրամանուշակագույն զտիչներ չունեն, ապա դրանք չեն կարող ձեր աչքերը փրկել ուլտրամանուշակագույն ճառագայթումից, ինչը կարող է խթանել մի շարք վտանգավոր պաթոլոգիաների՝ չոր աչքի համախտանիշից մինչ կատարակտ: Նման օպտիկան բացառապես դեկորատիվ գործառույթ ունի: 

Արևային ակնոցներ ընտրելիս համոզվեք, որ դրանք ունակ են պաշտպանել ձեր աչքերը ՈՒՄ-A և ՈՒՄ-B տեսակի ուլտրամանուշակագույն ճառագայթներից: Եվ մի մոռացեք կրել լայնեզր գլխարկ կամ գլխարկ՝ մեծ հովարով: 

Ի դեպ, աչքի որոշ կառույցների, օրինակ՝ եղջերաթաղանթի, ոսպնյակի և ցանցաթաղանթի պաշտպանությունը վնասակար ճառագայթներից (արդեն մշտական ռեժիմով) ապահովում են նաև ուլտրամանուշակագույն ֆիլտրով կոնտակտային ոսպնյակները: Դրանք, օրինակ՝ մեկօրյա հիպերգելային53 Biotrue® ONEday ոսպնյակներն են, ոչ միայն ուլտրամանուշակագույն ճառագայթումից51 պաշտպանությամբ, բայց նաև խոնավության պարունակությամբ, ինչպիսին մեր աչքերն ունեն52:

Սովորություն №3՝ ժամկետից երկար կրել կոնտակտային ոսպնյակները և չփոխել կոնտեյները

Մեր աչքի լորձաթաղանթի վրա միլիոնավոր մանրէներ են ապրում: Որքան երկար եք կրում նույն զույգ կոնտակտային ոսպնյակներն, այնքան ավելի շատ միկրոօրգանիզմներ են մնում դրանց մակերեսին, նույնիսկ հատուկ լուծույթով վերամշակումից հետո: Եվ նաև ավելի մեծ է աչքի վարակի զարգացման հավանականությունը: Հենց այդ պատճառով կոնտակտային օպտիկան ունի կրելու սահմանափակ ժամանակահատված:

ԱՆՎՃԱՐ ՈՍՊՆՅԱԿՆԵՐԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ 

Ինչ վերաբերում է ոսպնյակների կոնտեյներներին, ապա դրանք պետք է փոխվեն ամեն ամիս: Մեզանից շատերը պահում են կոնտակտային օպտիկան լոգարանում՝ շրջապատված միլիարդավոր բակտերիաներով: Հետևաբար, պարզապես դատարկել օգտագործված լուծույթը բավարար չէ, դուք պետք է լվանաք կոնտեյները ոսպնյակների համար լուծույթի թարմ բաժնեչափով: Դա արեք առավոտյան, որպեսզի կոնտեյները կարողանա ամբողջությամբ չորանալ մինչև երեկո։ Եվ մի թողեք այն բաց դարակի վրա, ավելի լավ է պահեք այն դեղերի համար սերտորեն փակվող դարակում:

Սովորություն №4. Օգտագործել քիչ վիտամիններ, որոնք անհրաժեշտ են աչքերի առողջության համար

Այն ամենը, ինչ մուտք է գործում մեր օրգանիզմ, անխուսափելիորեն ազդում է աչքերի վիճակի վրա: Ծխելը, օրինակ, առաջացնում է ոսպնյակի պղտորվածություն, իսկ հավասարակշռված սնունդը ընդհակառակը՝ նպաստում է տեսողության ամրապնդմանը: Ինչպես նշում է Համադան, սխալ սննդակարգը, որը մեծացնում է այնպիսի պաթոլոգիաների զարգացման վտանգը, ինչպիսիք են հիպերտոնիան, շաքարախտը և արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը, կործանարար կլինի նաև աչքերի համար:

Տեսողությունը պահպանելու համար հարստացրեք ձեր սննդակարգը վիտամիններով և հանքանյութերով: Ընդունեք վիտամինային համալիրներ, որոնք պարունակում են A, C, E և B12 վիտամիններ, որոնք օգնում են ոչնչացնել ազատ ռադիկալները և բարելավել ցանցաթաղանթի գործառույթը: Ձկան յուղը կանխարգելիչ ազդեցություն ունի չոր աչքի համախտանիշի վրա: Լյուտեինը բարենպաստ ազդեցություն է ունենում ցանցաթաղանթի վրա՝ դրանով հարուստ է տերլազարդ կանաչիները:

Սովորություն №5. քնել դիմահարդարումով

Շատերը չեն պատկերացնում, թե որքան վտանգավոր է «դիմահարդարումով գիշերելը»։  Բանն այն է, որ աչքի եղջերաթաղանթի վրա ընկնելու դեպքում ցանկացած կոսմետիկա՝ սևաներկ, ստվերաներկ, հեղուկ գծաներկ, կարող է առաջացնել վարակի զարգացում և նույնիսկ աչքերի մեխանիկական վնասվածք։

Սովորություն №6. Ակնաբույժի չայցելելը

Տարիքի հետ մեր տեսողությունը անխուսափելիորեն վատթարանում է: Ինչպես ասում է դոկտոր Համադան, «մեր աչքերը մնացած օրգանիզմի  հետ միասին ծերանում են»: Կարող եք կամ այն բարձիթողի անել, կամ ձեր աչքերը վստահել մասնագետի, ով ձեզ կասի, թե ինչպես պահպանել և նույնիսկ վերականգնել ձեր տեսողությունը: 

Շատ պաթոլոգիական պրոցեսներ, ինչպիսիք են կատարակտը կամ չոր աչքի համախտանիշը, կարող են ախտորոշվել շատ վաղ փուլում: Կարևորը`ժամանակին հայտնաբերել պաթոլոգիան: Եվ այդ ժամանակ հնարավորություն կա խուսափել տեսողության նվազումից կամ կյանքի որակի ընդհանուր վատթարացումից:

Նույնիսկ եթե, ձեր կարծիքով, ձեր տեսողությունը խանգարված չէ, ձեզ հարկավոր է առնվազն 6 ամիսը մեկ ստուգում անցնել ակնաբույժի մոտ: Աչքերով կարելի է ախտորոշել արյան անոթների վնասվածքները, ուռուցքները և բորբոքումները`առանց ինվազիվ ընթացակարգերի անհրաժեշտության:

«Ես ոչինչ չունեմ ատամնաբույժների դեմ, բայց եկեք ընդունենք այն փաստը, որ մենք ունենք ավելի քան քսան ատամ, և դրանք ամբողջությամբ կարելի է փոխարինել նորերով: Իսկ աչքերը ընդամենը մեկ զույգ է։  Եվ մենք ոչնչով չենք կարող փոխարինել այս անգին պարգևը՝ տեսողությունը»։

Ուեսլի Համադա 


Աղբյուր՝

ԿԱՆ ՀԱԿԱՑՈՒՑՈՒՄՆԵՐ, ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒՑ ԱՌԱՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԵՔ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՀԵՏ

Գնահատել հոդվածը
4.7
Կարծիքների 221 ձայնի
Այլ հոդվածներ այս թեմայով
Ինչպե՞ս ընտրել ոսպնյակներ, եթե ամբողջ օրը համակարգչով եք աշխատում
Մարդկանց աչքերը, ովքեր օրական 8-10 ժամ աշխատում են համակարգչոով, հաճախ երեկոյան ցավում են՝ հոգնածության, չորության և ավազի զգացողություն աչքերում, ավելի դժվար է կենտրոնանալ:
Попробуйте контактные линзы и средства для ухода за линзами Bausch+Lomb
ans ans