Նորարարությունը, որն ուղղված է յուրաքանչյուր մարդու բարօրությանը, մեր առանցքային սկզբունքն է։ Ընկերությունում աշխատում են տաղանդավոր, տարված փորձագետներ, որոնք չեն վախենում իրենց առջև բարդ խնդիրներ դնել։ Որպես արդյունք՝ մեր զինանոցում առկա են տասնյակ արտոնագրված տեխնոլոգիաներ, որոնք թույլ են տալիս բարելավել մարդկանց կյանքի որակն ամբողջ աշխարհում։
Նյութերը, որոնք պահպանում են ոսպնյակի խոնավությունն օրվա ընթացքում, ավելի քիչ աղտոտման համար մակերեսային մշակման տեխնոլոգիան, բարձր հստակություն ապահովելու համար հատուկ ոսպնյակների դիզայնն. այս ամենը դարձնում է Bausch + Lomb ոսպնյակները նորարարական: Մենք ուշադրություն ենք դարձնում ոսպնյակի խնամքի համար լուծույթներին. դրանց բանաձևին ավելացվում են սուրֆակտանտներ և հիալուրոնաթթու՝ ավելի հարմարավետ կրելու համար: